▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք լիդերները մասնակցելու են հանրահավաքին

Այսօր եռյակի նիստից հետո ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասել է, որ  երեք լիդերները լինելու են հանրահավաքում, միաժամանակ չնշելով արդյո՞ք խոսքը վերաբերում է հոկտեմբերի 10-ին, թե՞ ոչ: Այդ ձևով նա չբացառեց, որ հանրահավաքները հոկտեմբերի 10-ից հետո էլ կարող են լինել շարունակական:

Ստեփան Մարգարյանն  նաև  չհստակեցրեց, թե հոկտեմբերի 10-ին  հանրահավաքի մասնակիցները  տուն են գնալու, թե՞ մնալու են Ազատության հրապարակում, սակայն նշեց, որ իրենք իշխանությունների  հակազդեցությունների դեպքում հնարավոր բոլոր սցենարների համար ծրագիր են մշակել:

Ստեփան Մարգարյանը  նաև անդրադարձավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությանը, որում վերջինս նշել էր, որ իշխանությունը պետք է հեռանա: Ըստ Մարգարյանի՝ իշխանությունն այսպես թե այնպես հեռանալու է՝ արտահերթ թե հերթական ընտրություններով։ Ւշխանափոխություն ասելով էլ իրենց կուսակցությունը նկատի ունի այն, որ իրենք թույլ չեն տալու կյանքի կոչվեն իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները: Մարգարյանի կարծիքով իշխանափոխությունն ինքնանպատակ չպետք է լինի, քանի որ իրենք  գործ ունեն գնացող նախագահի եւ նրա հետ գնացող թիմի հետ:

Իսկ այն հարցին, թե հանրահավաքի օրը ԲՀԿ-ականների կողմից հնչելո՞ւ է «Սերժ Սարգսյան, հեռացիր» կոչը, Մարգարյանը նշեց, թե չի կարծում, որ «Սերժ Սարգսյան, հեռացիր» կոչը լուծելու է բոլոր հարցերը: Ըստ նրա՝ պետք է հնչեն այն կոչերը, որոնք հարցեր են լուծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее