Դեկտեմբերի 28-ին, ժամը 17:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ղեւոնդ Գ., ծնված 1988 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Արամ Ս., ծնված 1980 թ.), «Ford Transit» (վարորդ՝ Արամ Չ., ծնված 1993 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Էրիկ Խ., ծնված 1997 թ.), «Opel» (վարորդ՝ Նարեկ Ա., ծնված 1988 թ.), «Nissan Fuga» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1992 թ.), «Mercedes Sprinter» (վարորդ՝ Անդրանիկ Խ.), «BMW E46» (վարորդ՝ Ահարոն Վ., ծնված 1987 թ.), «Opel Sintra» (վարորդ՝ Մնացական Բ., ծնված 1982 թ.), «BMW X5» (վարորդ՝ Ալբերտ Ս., ծնված 1988 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Արթուր Մ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, իսկ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան` կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW E46» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Անահիտ Վ.-ն (ծնված 1985 թ.), «Opel Vectra B» եւ «Mercedes E320» մակնիշների ավտոմեքենաների վարորդները դուրս են բերվել տեղի ուժերով:
Տուժածներ Ահարոն Վ.-ին եւ Էրիկ Խ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են օգնություն, իսկ Ղեւոնդ Գ.-ին հոսպիտալացրել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան: