▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանի կենդանաբանական այգում արջերը հարձակվել են իրար վրա

Երեւանի կենդանաբանական այգում սատկել է անդրկովկասյան գորշ արջ: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան: Արջը սատկել է ներտեսակային պայքարի արդյունքում:

 

 

 

 

 

 

«Արջերի ներտեսակային պայքարները կարող են դրսեւորվել թե՛ բնության մեջ, թե՛ որոշ դեպքերում անազատ պայմաններում՝ կախված վերջիններիս սոցիալական խմբում առկա հիերարխիկ կառուցվածքից, կենդանու ինքնապաշտպան վարքագծից, բազմացման սեզոնին ընդառաջ կամ պայմանավորված այլ կենսաբանական գործոններով: Թեպետ նման ներտեսակային պայքարներն ու վարքագծային դրսեւորումները հատուկ են մեծ գիշատիչներին, սակայն տվյալ դեպքում այգում տարիներ շարունակ պահվող գորշ արջերը դրսեւորել են անկանխատեսելի վարքագիծ՝ հարձակվելով շուրջ 6 ամիս հարեւանությամբ ապրող մյուս էգ արջի վրա, որի հետեւանքով գրանցվել է առավել թույլ տեսակի անկում՝ մահվան ելքով:

Ելնելով կենդանու հարձակման արագությունից եւ անկանխատեսելիությունից հնարավոր չի եղել արագ արձագանքման միջոցով կանխարգելել պայքարի ելքը՝ ժամանակավոր քնեցնելով կամ զատելով կենդանիներին: Սա եզակի դեպք չէ Կենդանաբանական այգիներում պահվող գիշատիչների համար, եւ կենդանաբանական այգիների պատմության ընթացքում գրանցվել են մի շարք նմանատիպ դեպքեր»,- նշված է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее