ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․
Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել:
72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:
Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից:
Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից:
Լուսադեմին գտել
են նրա դին:
Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար: