Մարտի 1-ին, ժամը 18:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 58/1 շենքի վերելակը պոկվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ կիսակառույց շենքի շինարարական ամբարձիչը 5-րդ հարկի մակարդակից պոկվել և ընկել է առաջին հարկ. տուժել է 3 քաղաքացի:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Հ.-ն (ծնված 1985 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները Ն. Պ.-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
ՀՀ ԱԻՆ