▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Նորք Մարաշի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, որտեղ ժամանած օպերատիվ խումբը՝ Ա, Պապյանի գլխավորությամբ, հայտնաբերել են արնանման հետքեր:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Կենտրոնի ոստիկանները նաև օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում:

Ոստիկանները մոտավոր գիտեն նաև վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասվածքները պատճառվել են գազային ատրճանակից արձակված կրակոցներից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее