▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում թալանել են Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի տունը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երեւանի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Շիրինյանի ահազանգի փաստով:

Shamshyan.com-ն է գրում ու նշում, որ   Սերգեյ Շիրինյանը ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 22:00-ից մինչեւ հունվարի 1-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վեգների փողոցում գտնվող իր տան պատուհանը բացել են, մտել տուն:

Տուն ժամանած ոստիկաններին եւ քննիչներին Ս. Շիրինյանը հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, իսկ բնակարանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդ, ժամացույցներ եւ պնեվմատիկ ատրճանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее