Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը, Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կին հետիոտնի, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել, որտեղ կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:
Վարորդն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանություն, որտեղից ժամանել են ճանապարհային ոստիկանները։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։