▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխան մահացավ. մարդասպանին պետք է հրապարակում մահապատժի ենթարկել

«Երեխան մահացավ. մարդասպանին պետք է հրապարակում մահապատժի ենթարկել»,-գրել է ռուս հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը սոցիալական ցանցի իր էջում:

Հիշեցնենք, որ  Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:

Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն.  անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: 


Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց. այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее