Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:
Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ՝ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: