ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի համար պարզ է դարձել, թե ինչ էր նշանակում «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունը:
«Փաստորեն, այն այս օրենքով իրոք նշանակում է, որ իրոք պարտադիրը պետք է կիրառվի պետական համակարգում աշխատողների նկատմամբ՝ ինչ անուն էլ որ դնենք: Այս նախագծով ռեֆորմը պարտադիր իրականացվելու է»,-նկատեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ լավ կլիներ ասել, որ առաջացել է մի մեծ ճեղքվածք և փնտրում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
«Բոլորս մեկ անգամ ևս հիշենք «Խաթաբալա» բարոյախրատական ֆիլմը: Այստեղ ինչ ձևի ասեց չպճնեցին Մարգարիտին, բայց, այդ երիտասարդը Մարգարիտ չէր ուզում, ուզում էր Նատալյա: Վերջում տեսանք, թե ինչպես ավարտվեց ֆիլմը»,-հիշեց, հիշեցրեց և զգուշացրեց Հովհաննես Մարգարյանը:
Անի Կարապետյան