Բրիտանացի գիտնականները կարծես թե գուշակել են Երկրի ապագան: Մեկ միլիարդ տարի անց մեր մոլորակից կվերանան բույսերն ու կենդանիները: 2.8 միլիարդ տարի անց այստեղ կյանքի նշույլ չի լինի: Խոսքը բնավ էլ մարդկային վնասակար ներգործության արդյունքը չէ: Այսպիսին է Տիեզերքի օրենքը: Ծերացող արևը կդառնա ավելի պայծառ, ավելի այրող:
BBC-իի և Sky News-ի գիտնականների հավաստմամբ կկարողանան գոյատևել միայն բակտերիաները և միկրոօրգանիզմները, որոնք էլ կդառնան մոլորակի միակ կենդանի օրգանիզմները:
Ճակատագրի հեգնանքով մարդիկ, որ պայքարում են արևի դեմ` վերջ տալու անտանելի տապին, այն ինքնըստինքյան կվերանա, կնկատվի ածխածնի երկօքսիդի նվազում, իսկ ֆոտոսինթեզի մասին խոսք լինել չի կարող.գրում է newsru-ն: