▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու ձեռքերից զրկված Վարազդատը նշանվել է

Արցախյան երկրորդ պատերազմում 2 ձեռքերից զրկված Վարազդատ Սանեյանը նշանվել է: Վարազդատը Ծովագյուղից է, նրա հետ ռազմաճակատում գտնվող եղբայրը նույնպես վիրավորվել է:

Եղբայրները կռվել են մեկ ամսից ավելի, վիրավորվել նոյեմբերի 2-ին՝ Ճարտարում: Նախ վիրավոր եղբորը Վարազդատն է ընկերոջ հետ դուրս հանել, 2 կմ հեռացրել դիրքից, հասցրել շտապօգնության մեքենային: Այնուհետև ադրբեջանական օդուժը թիրախավորել է նրանց, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է նաև Վարազդատը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее