▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկուսին գումարած երկու հավասար է 5

 

ԱԺ-ում քննարկում է Հայաստանի գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը.
«Ժամանակին խնդրում էի ճշտել, թե ժողովրդին ինչո՞ւ է իշխանությունը երկու տարի ուշացումով հայտնել, որ գազը թանկացել է: Հանձնաժողովում խնդիր էր դրվել պարզել 3 հարցեր. արդյոք իրականցված գործառույթ ները համապատասխանում են օրենքին, Սահմանադրությանը.ճշտեին՝ 300 միլիոնը դա իսկապե՞ս պետական պարտք է եղել, իսկապե՞ս   20 տոկոսի ամսնավորեումը օրենքի սահմաններում է եղել և ամենակարևորը, ինչո՞ւ իշխանությունը ժամանակին չի տեղեկացրել ժողովրդին, որ գազը թանկացել է: Այն թանկացել է 2011 թվականի ապրիլից, իսկ ժողովրդին տեղեկացրել են 2013 թվականի ապրիլին»:
Հանձնաժողովի աշխատանքները օգուտ չեն տա, քանի որ գրված է 2+2=5 ու ահնձնաժողովին ասում էին՝ ապացուցի:Կետերից մեկն ասում էր, որ պետք է ուսումնասիրել Իրանից գազ ներկրելու հարցը:

ԱԺ-ում քննարկում է Հայաստանի գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը.

«Ժամանակին խնդրում էի ճշտել, թե ժողովրդին ինչո՞ւ է իշխանությունը երկու տարի ուշացումով հայտնել, որ գազը թանկացել է: Հանձնաժողովում խնդիր էր դրվել պարզել 3 հարց. արդյո՞ք իրականցված գործառույթները համապատասխանում են օրենքին, Սահմանադրությանը.ճշտեին՝ 300 միլիոնը դա իսկապե՞ս պետական պարտք է եղել, իսկապե՞ս 20 տոկոսի մասնավորեցումը օրենքի սահմաններում է եղել և ամենակարևորը, ինչո՞ւ իշխանությունը ժամանակին չի տեղեկացրել ժողովրդին, որ գազը թանկացել է: Այն թանկացել է 2011 թվականի ապրիլից, իսկ ժողովրդին տեղեկացրել են 2013 թվականի ապրիլին»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքներն օգուտ չեն տա, քանի որ գրված է 2+2=5 ու հանձնաժողովին ասում են՝ ապացուցի:

«Կետերից մեկն ասում էր, որ պետք է ուսումնասիրել Իրանից գազ ներկրելու հարցը: Այնինչ, մենք պարտավոր էինք ասել՝ ԱԺ-ին բանի տեղ դրե՞լ են, երբ 300 միլիոն պարտք են կուտակել.մնացածը ածանցյալ են»,-նկատեց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее