Կասպից ծովում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք, երկրաշարժի օջախը՝ 35 կիլոմետր խորության վրա։ |
Թարմացված․ Artsakhor.am-ի թելեգրամյան էջը գրում է. «Հաղորդվում է, որ Բաքվում բնակիչների շրջանում խուճապ է, մարդիկ շտապ լքում են հատկապես բարձրահարկերում գտնվող իրենց բնակարանները։ Սեյսմոլոգները հնարավոր են համարում կրկնակի ցնցումները» |
Երկրաշարժ Կասպից ծովում. Բաքվում բնակիչները խուճապի մեջ են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet