Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով կա 19 զոհ և ավելի քան 770 տուժած: