Քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով ամբաստանյալերի պատիժը խստացվել է:
Վերաքննիչ դատարանը այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշել է ամբաստանյալներ Գաստիկ մականունով հայտնի Վահան Հակոբյանի, Ծըգլ մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանի եւ Տլե մականունով հայտնի Սարգիս Հախանումյանի պատիժը խստացնել՝ 18 տարի ազատազրկումը դարձնելով 21:
armtimes.com-ն է գրում և նշում, որ այս գործով, բացի պաշտպանական կողմից վերաքննիչ բողոք էր ներկայացրել, թե' տուժող, թե՛ մեղադրող կողմը: Նրանք ցմահ ազատազրկում էին պահանջում ամբաստանյալների համար, իսկ պաշտպանները՝ արդարացում:
Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկը եւ նրա երկու ընկերները՝ Մեսրոպ Նազարյանցը, Դրաստամատ Թադեւոսյանը սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանի մոտակայքում: