▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես անակնկալ ունեմ․․․Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցություն՝ «ԴՕԿ»

Արդեն տեղեկացրել ենք, որ «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հանրային ձայն» կուսակցության համագումարը, որին տեսակապով մասնացել է  Վարդան Ղուկասյանը։

Վերջինս ներկաներին ներկայացրել է իր նոր գիրքը՝ «Ամենափնտրված չհանցագործը», իսկ համագումարի վերջում հայտարարել է, որ ստեղծում է նոր՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»(ԴՕԿ) կուսակցությունը։

Այս մասին «Հանրային Ձայն» կուսակցության ժողովին տեսակապի միջոցով հայտարարել է կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը։

«Դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվոլ որպես կուսակցություն՝ ընտրություններին մասնակցելու համար։ Ես որոշեցի իմ արած-դրած, իմ ստեղծած կուսակցությունից հրաժարվել ու ստեղծել նորը»,-ասել է նա։ 

Նրա խոսքով՝ իր նոր կուսակցութոյւնը համալրված կլինի նոր երիտասարդ կադրերով, արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ պրիտենզիաներ ներկայացնել, որ ինքն է դա արել։

Կուսակցության առաջին համագումարը նախատեսված է մարտի 5–ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее