▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

է՜ս աստիճանի տգիտություն... խենթանալու բան է

Նյարդերիս վրա մի ուրիշ կարգի ազդում է, երբ հայկական հեռուստաընկերությունների լրատվականներով, իբրեւ *** սրտի մխիթարանք, հրճվանքով ներկայացվում է, թե ինչքան փիս-փիս բաներ են Արեւմուտքում խոսում ու գրում Ալիեւի ու Ադրբեջանի մասին: Երեւի գիտեն թե մենք էլ ենք անմեղսունակ ու դրանով մխիթարություն է իջնելու մեզ վրա մեր նահատակների համար: Եթե Ալիեւի ոտքերին չի այդ գրածն ու ասածը, ձեր հորթային հրճվանքը ինչի համար է?

Դրանից սահմանում լարվածություն է իջնելու?

Դրանից պետական հանցավոր անգործությունը վերանալու է? Հ2-ն էլ ասում է "Թայմս.ամ-ի տեղեկություններով ադրբեջանական ԶՈւ-ում կատարված կադրային փոփոխությունները պայմանավորված են շփման գծում Ադրբեջանի կրած պարտությունների հետ":

Սելավատարներ, գոնե ասեք՝ Թայմս.ամ-ի վերլուծությամբ, ենթադրությամբ:

Չգիտեինք, որ Թայմս.ամ-ը Ադրբեջանական բանակում աղբյուրներ ունի.... է՜ս աստիճանի տգիտություն... խենթանալու բան է:

 

Ստյոպա Սաֆարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее