▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ». Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն Էջմիածնում են

Մայր աթոռում, որտեղ ընթանում է Մյուռոնօրհնեքի արարողությունը,  նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր կնոջ` երգչուհի Սիրուշոյի հետ:

«Ինչպե՞ս է ստացվում, որ այս անգամ էլ, կարծես, ընդդիմությունն է բոյկոտում եկեղեցին: Չէ՞ որ ձեր հայրն ընդդիմություն է և հայտարարել է, որ չի մասնակցելու Սուրբ Էջմիածնի վերաօծման արարողությանը»,- Լևոն Քոչարյանին հարցրեցին լրագրողները:

«Ես ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ»,- պատասխանեց Լևոն Քոչարյանը` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

***

Մայր Աթոռի բակում լրագրողները փորձեցին ճշտել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանից` է՞լ ովքեր են ընդդիմադիրներից մասնակցում Մյուռոնօրհնեքին: «Անկեղծ` ես չգիտեմ, ես հրավերն ստացել, եկել եմ»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Հաջորդ հարցին` հնարավո՞ր է եկեղեցին միավորիչ դեր ունենա, նա պատասխանեց` դժվար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее