Այսօր` ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարում, Երկրապահ կամավորականների միության նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը, ով հայտարարեց, թե մի քանի խոսք ունի լրագրողներին ասելու.
«Երկրապահը չի կարող մի քանի մասի լինել: Աշխարհի որ ծայրում էլ լինի` երկրապահը երկրապահ է: Հայության մեջ չի կարելի շատ խառնակչություն անել: Մեր երկրի փրկությունը միասնության մեջ է: Ես հլա 30 տարի էլ պիտի ծառայեմ, չասեն` հիվանդ ա, էս ա, էն ա: Սաղ աշխարհը տեսնում ա վիդեոն, մենակ ստեղի լրագրողներով չի՝ ով ինչ ուզենա գրի…»: