▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի, որ գլխին սարքելու են. հեչ վեջս չի իր ճակատագիրը»

«Ես Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի, որ գլխին սարքելու են: Հեչ վեջս չի ո՛չ իր ճակատագիրը, ո՛չ Դաշնակցությունից փախած ու այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ո՛չ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը: Բոլոր կրոնափոխների, դավանափոխների, կուսակցափոխների վերջը դա է լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աղազարյանն այսօր երեկոյան պետք է հայտարարի Փաշինյանի sms-ից հետո մանդատը վայր դնելու մասին. դուք շատ կտխրե՞ք»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների՝ պաշտոնից հրաժարվելու խնդրանքին, պատգամավորն ընդգծեց, որ Փաշինյանի համար բոլորն «ուսապարկ են», ում կուզի կբերի, ում կուզի կհանի: «Բայց շատ մտահոգիչ է Բարձրագույն դատական խորհրդի վրա ճնշումը: Անունն ինչ ուզում ես դիր՝ խնդրել, առաջարկել, դրանից հետո մարդը հրաժարական է տալիս: Ինքը հիմնավորման բացարձակապես նույն բառերն է օգտագործում, ինչով կոչ էր անում շրջափակել դատարանները: Նշանակում է, որ մենք չունենք ժողովրդավարություն»,- նշեց պատգամավորը:

***

«Կան Արցախի քաղաքացիներ, ովքեր ունեին կենսաթոշակային խնայողություններ: Պատերազմից, հայաթափումից հետո մարդկանց մոտ սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներ են: Մեծամասնության համար հույսը էդ խնայված գումարներն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդի սառեցմանը ՀՀ-ում: «Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել ԱՀ քաղաքացիների գումարը և օգտագործել ըստ իրենց հայեցողության: Եթե իրենք ԱՀ քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմի, այդ դեպքում ինչո՞ւ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն»,- նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մարդկանց խնայողությունները, առանց իրենց հարցնելու, խլում են և ասում, որ ներդնում են ինչ-որ հաշիվների վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее