ԵԿՄ համագումարին ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Իրեն առաջադրված մեղադրանքի մասին հարցին, որը նրան տվեցին լրագրողները, ի պատասխան ասաց, որ ինքը երբևէ մարդ չի առևանգել և ոչ մեկի ճակատին ատրճանակ չի պահել:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանին նման արարքների համար մեղադրանք էր առաջադրվել հաղորդավար Սամվել Ղուշչյանի հաղորդման հիման վրա:


