«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ փաստազուրկ «Փաստի» համար.

Ա. Ինձ ոչ մեկ (այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը) չի կարող բերել առաջին, երկրորդ կամ որևէ այլ «պլան»: Որքան էլ ոմանց դա դժվար լինի պատկերացնել, գոյություն ունեն անկախ մարդիկ, որոնք որևէ մեկի, ներեցեք, պեշկան չեն:
Բ. Ես Ստամբուլյան կոնվենցիայից շատ սահմանափակ եմ գլուխ հանում և այն, մեղմ ասած, որևէ կապ չունի իմ՝ Հանրային խորհուրդ գնալու հետ: Կան իմ վստահությունը վայելող կոմպետենտ մարդիկ, որոնք համարում են, որ այն բխում է մեր երկրի շահերից և ես աջակցում եմ այդ մոտեցմանը»:


