Ոստիկանության հաղորդագրությունը։
Մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։
Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև՝ «Էշով եկել եմ՝ Նիկոլին տանելու». իջևանցին՝ ԱԺ-ի մոտ