▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե անգամ գեներալի հրաժարականն ընդունվի, նոր պետը կանգնելու է նույն խնդիրների առաջ

Վ.Սարգսյանի անվան ՌԻ-ի պետ գեներալ-լեյտենանտ Մ.Կարապետյանը կամավոր դիմում է ներկայացրել հրաժարականի մասին: ՊՆ խոսնակը գրել է, որ նրա դիմումը կքննարկվի ծառայողական քննության ավարտից հետո: 
Այն, որ Ռազմական ինստիտուտում ահագին խնդիրներ կան, պարզից էլ պարզ է: Իսկ ամենավատն էնա, որ ընդհանուր մեթոդաբանությունն է սխալ: Այսինքն, եթե անգամ գեներալի հրաժարականն ընդունվի, նոր պետը կանգնելու է նույն խնդիրների առաջ, ինչ այսօր կա: Հետևաբար էստեղ հրաժարականը չի փրկի: Կոմպլեկս լուծումներ են պետք:

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք,  որ երեկ ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ  Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ` վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Սիփան Մովսիսյանը մահացել է հիվանդանոցում:

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանը  հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք նաև, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` գեներալ-լեյտենանտի հրաժարականի դիմումը կքննարկվի ծառայողական քննության ավարտից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее