Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
«Գետնացումի բարեկարգման համար հատկացրել էին 50 000 000 դրամ: Աշխատանքների ավարտից հետո նոր «բարեկարգված» գետնացումը քանդվել էր, և կրկին նորոգման համար հատկացրել են 20 000 000 դրամ:
Տիգրան Ավինյանը հաճախ գովաբանում է ինքն իրեն նախադեպը չունեցող աշխատանքների ծավալի մասին, սակայն հանրությունը ականատես է լինում, թե ինչպես են պետական միջոցները մսխվում անորակ աշխատանքների վրա. երբ ասֆալտ են փռում, որը անձրևից հետո ջուրը քշում տանում է, կամ անորակ կառուցված խաղահրապարակները քանդվում են, և այդ ամենի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, մինչդեռ ժողովուրդը գլուխը կախ հանդուրժողական լռում է։
Իշխանության կերտած քաղաքականությունը լեգիտիմ է և տրամաբանական, եթե այս թալանը տեսնելուց հետո ժողովուրդը ոտքի չի կանգնում, ուրեմն՝ ամեն ինչ լավ է: Հակառակ դեպքում մարդիկ ոտքի կկանգնեին, և այդպիսով, ժողովրդի անգործությունը լեգիտիմացնում է իշխանության թալանը»:
Դիտեք նաև՝