▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե չկարողանաք գտնել ձեր 2-րդ կեսին, մեզ դիմեք». Դավութօղլուն՝ երիտասարդներին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախօրեին Շանլըուրֆայում հանդիպում է ունեցել ընտրողների հետ:  Իր ելույթում, դիմելով երիտասարդներին, Դավութօղլուն ուշագրավ կոչով է հանդես եկել:

Ըստ թուրքական  «Sondakika» լրատվական կայքի՝ վարչապետը կոչ է արել երիտասարդներին գտնել իրենց 2-րդ կեսերին և նույնիսկ խոստացել օգնել նրանց այդ հարցում.

«Այն երիտասարդները, ովքեր առաջին անգամ աշխատանքի կանցնեն, նրանց աշխատավարձը մեկ տարի պետությունը կվճարի: Սա անում ենք գործատուներին խրախուսելու համար: Ուստի, երբ արդեն աշխատանք  ունենաք, աշխատավարձ  ունենաք, հացի խնդիր չունենաք, ի՞նչն է պակասում: Երկրորդ կեսն է պակասում, երկրորդ կեսը: Դիմեք ձեր ծնողներին թող ձեզ համար մի լավ կին/ ամուսին գտնեն: Իսկ եթե չկարողանան գտնել, մեզ կդիմեք»,-ասել է նա:

 Աղբյուրը՝ Ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее