▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե չլիներ ռուսական հենակետը, ՌԴ-ն անչափ շահագրգռված կլիներ հայկական զինված ուժերի հզորությամբ

Ակնհայտ է չէ՞… Հենց Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն են ասում, որ մեր երկրում տեղակայված ռուսական ռազմակայանը ռազմական տեսանկյունից չի կարող արգելք հանդիսանալ թուրքական ներխուժմանը: Մյուս կողմից, տեսնում ենք, որ չնայած 2010թ. հայ-ռուսական պայմանագրին, ռուս զինվորականներին մեկ է, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին: Հարց է առաջանում՝ հետևաբար ի՞նչ գործ ունի ռուսական հենակետը Հայաստանում: Կասեք՝ քաղաքական գործոն է. ի ցույց է դնում, որ Ռուսաստանը հայ-թուրքական սահմանին է, բայց դրա համար ԼԻՈՎԻՆ բավարար է հայ-ռուսական վերոհիշյալ պայմանագիրը: Այսինքն, մեզ պետք է պայմանագիրը, բայց ոչ ռուսական ռազմակայանը, որովհետև ռուսական ռազմակայանի գոյությունը մեզ ՈՉՆՉՈՎ չի օգնում: Վստահ եմ՝ եթե այստեղ չլիներ ռուսական հենակետը, Ռուսաստանը ԱՆՉԱՓ շահագրգռված կլիներ հայկական զինված ուժերի հզորությամբ: Միգուցե՝ «Իսկանդերները» իրենց մարտագլխիկներով փոխանցեր: Օրինակները կան:

 

Սարգիս Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее