Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում իր սենսացիոն ելույթի ժամանակ անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի` իր հասցեին արված արտահայտությանը:
«Հարց ու պատասխանի ժամանակ պարոն Սահակյանը իրեն թույլ տվեց իմ ասածների հասցին օգտագործել «չարաճճիություն» արտահայտությունը: Եթե Դուք ԱԺ-ի նախագահությունում թոթովախոս եք, բառերը դժվարությամբ եք գտնում և կապում իրար, ապա սա չի նշանակում, որ ԱԺ-ն չպետք է շփոթեք մանկապարտեզի հետ: Եթե Դուք կշարունակեք Ձեզ այդպես պահել, մենք էլ մեզ համարժեք կպահենք»,-խոսքն ուղղելով ԱԺ նախագահին` ասաց պատգամավորը:
Գալուստ Սահակյանն էլ շտապեց պատասխանել. «Կարծում եմ, որ այդպես էլ արջը երկրոդ երգը չսովորեց»:
Անի Կարապետյան