▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե էներգետիկ համակարգը սնանկանում է, ղեկավարներն ինչո՞ւ չեն սնանկանում

ԱԺ-ն այսօր առանձնացավ  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից պատգամավորների խոսափողների անջատումներով:

«Դուք ներկայացնում եք օրակարգի նախագիծ, մարդիկ ելույթ են ունենում՝ ասելով, որ այդ օրակարգում այսպիսի հարցերի քննարկում են  պատկերացնում: Հիմա Դուք բռնում ու  խոսափողն անջատում եք: Բա այս քննարկումներն ինչի՞ համար ենք անում»,-վրդովված ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Մարդիկ մեզ կանգնեցնում ու հարցնում են, թե այդ ո՞նց է էներգետիկ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները մեծահարուստներ են, իսկ էներգետիկ համակարգը սնանկանում է: Եթե էներգետիկ համակարգը սնանկանում է, ղեկավարներն ինչո՞ւ չեն սնանկանում: Այստեղից եզրակացություն.փողը մտել է այդ մարդկանց գրպանները, հիմա էլ ուզում են ժողովրդի գրպաններից հետ վերադարձնեն»: 

Գալուստ Սահակյանը հորդորեց հետևել կանոնակարգ օրենքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее