▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ՀԱՊԿ-ը չգտնի, որ սա ՀԱՊԿ սահմանային խնդիր է, ուրեմն՝ ուժի միջոցով մեր հարցերը պիտի լուծենք․ Հովիկ Աղազարյան

 «Եթե ՀԱՊԿ-ն ինչ-ինչ պատճառներով չգտնի, որ սա ՀԱՊԿ սահմանային խնդիր է, ուրեմն՝ մենք ուժի միջոցով մեր հարցերը պետք է լուծենք»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Դիտարկմանը, թե թշնամին գողանում է սահմանամերձ բնակիչների անասունները, և մտավախություն կա բնակիչների կողմից, որ հակառակորդը մի օր էլ իրենց երեխաներին կգողանա, Աղազարյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ անհանգստությունները տեղին են․ հա՛, կարող ա պատահի՝ անասունները մոտենան սահմանային կետերի, և ադրբեջանական զինվորներն անշնորհքավարի թույլ տան ինչ-որ քայլեր կատարել, չեմ բացառում, որ մեր կողմից էլ նման բաներ տեղի ունենան, բայց, դե, հիմա էդ էն երևույթները չեն, որ դրանով պատերազմ սկսենք»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее