«Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- հավելեց նա։ |
***
«Ինչո՞ւ չի հրապարակվում Խաղաղության համաձայնագրի տեքստը» հարցին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտնելով, որ հրապարակային մասնրամասն տեղեկատվություն առկա է։ «Հանրային հետաքրքրություն կա պայմանագիրը առավել մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ դեռևս օրվա և տեղի մասով համաձայնություն չունենք, եթե լինի, ապա նաև հրապարակային տեքստը կներկայացնենք։ Չհրապարակումը ավելի շատ դիվանագիտական մոտեցում է հարցին։ Քանի որ հրապարակային ենք եղել բանակցային ողջ գործընթացի ժամանակ՝ այս մասով խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրման տեղի մասով ընտրելու են բալանսավորված տարբերակ։