▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հայկական կողմը չպատասխանի Պետդեպի ձևակերպումներին, ուրեմն ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպի վերջին հայտարարություններին․

«Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները: 

Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են: 

Իսկ, եթե հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ: 

Մի քանի ժամից պարզ կլինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее