▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե հայրենիքի ազատագրման համար ինձ տեռորիստ ասեն` ես սիրով կընդունեմ». Վազգեն Սիսլյան

Հունվարի 19-ին` «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի(ԱՍԱԼԱ) կազմավորման 40 ամյակին: ԱՍԱԼԱ-ն կազմավորվել է 1975թ-ի հունվարի 20-ին, և ասուլիսի օրն էլ պատահական չէր ընտրված. Վաղը հունվարի 20-ին լրանում է վերջինիս կազմավորման 20 ամյակը: Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձան ԱՍԱԼԱ-յի իրականացրած մի շարք գործողությունների: Ըստ Վազգեն Սիսլյանի ԱՍԱԼԱ-ն իրականացրել է շուրջ 400 գործողություններ, որոնք բանախոսը հաջողված է համարում: «Առաջին գործողությունը իրականացրել է 17-ամյա Հակոբ Տարակչյանը, այն է` «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի» Լիբանանյան գրասենյակի պայթեցումը»-նշեց բանախոսը: Այս գործողության նպատակը այն է եղել, որ կասեցվի հայաթափությունը Լիբանանից: Արդյունքում «Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը» ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: 

Ըստ բանախոսի կազմակերպության ստեղծման առաջին տարիներին հայերը անվստահություն են ցուցաբերել գաղտնի բանակի նկատմամբ: Սակայն Լիբանանի դեպքերից հետո պատկերը կտրուկ փոխվել է: Սիսլյանը նշեց նաև, որ չնայած իրականացրած բազմաթիվ ռազմական գործողություններին` կազմակերպությունը ահաբեկչական չէ: «Եթե հայրենիքի ազատագրման համար ինձ տերրորիստ ասեն ես սիրով կնդունեմ»-հավելեց բանախոսը:

Անդրադառնալով ցեղասպանության «ցավոտ» թեմային բանախոսը նշեց, որ մինչև վերջ պայքարելու են Արևմտյան Հայաստանի ազատագրման և հողերը հետ վերադարձնելու համար այնպես` ինչպես Արցախյան հերոսամարտի ժամանակ:

Հասմիկ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее