«Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում: Թուրքիան մեր օգնությամբ սկսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց»,- այս մասին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը: Նրա խոսքով՝ կարգավորումը պետք է ընթանա Հարավային Կովկասում բոլոր խնդիրների լուծման համատեքստում: «Առաջին, վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը: Սկզբում Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից և պնդեց, որ միայն երկաթուղային լինի: Ադրբեջանը չտեսավ պատճառ, բայց համաձայնեց, հետո հանկարծ Հայաստանն ասաց, որ ռուս սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա գրված էր նոյեմբերի 9-ի հայտարարությունում»,- նշել է նա: Լավրովի խոսքով՝ եթե Երևանը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, առանց ՌԴ մասնակցության տրանսպորտային հաղորդակցության վերականգնման համար, ու եթե նրանց մոտ ստացվի, ապա «ի սեր Աստծո»: |
«Եթե ՀՀ-ն ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ առանց ՌԴ մասնակցության, ապա` ի սեր Աստծո». Լավրով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet