▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե լինեին ուրիշ կենդանիներ` էլի քաղաքապետարա՞նը պետք է լուծեր․ խոսնակը՝ շների հարձակման դեպքի մասին

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Երևանում գազազած շների ոհմակը ջարդուխուրդ է արել ու կերել բակում կայանած մեքենան: Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Աղաջանյանը, որը հայտնել էր կատարվածի մասին, մտահոգություն էր հայտնել, թե ով պետք է փոխհատուցի պատճառված վնասները:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Lurer.com-ը խոսել է Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով նշել է.

«Եթե դրանք թափառող շներ չլինեին՝ այլ լինեին կատուներ կամ ուրիշ կենդանիներ, էլի քաղաքապետարա՞նը պետք է լուծեր այդ հարցը»,- ասել է խոսնակը:

Հակոբ Կարապետյանը շեշտել է՝ միայն այն, որ Քաղաքապետարանը ունի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն, չի նշանակում, որ ցանկացած խնդրի դեպքում վնասները պետք է փոխհատուցի կառույցը:
 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее