▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե լիներ քաղաքական սրբերից բաղկացած մի դաշինք, ապա իմաստ կունենար քլնգել «Ժառանգությանը»...

Արդեն տեղեկացրել ենք, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով և վաղն այս մասին հուշագիր են ստորագրելու:

Ակտիվիստ, բնապահպան Ապրես Զոհրաբյանն այս առիթով գրում է.

«Տեսնում եմ, որ առանձին կուսակցական և ոչ կուսակացական դեմքեր քլունգը առած ընկել են «Ժառանգության» հետևից, բայց իր միացումը Օհանյան -Օսկանյան դաշինքին խոհեմ որոշում էր կամ ավելի խոհեմ էր քան առանձին մասնակցելը կամ չմասնակցելը: Առանձին մասնակցելու համար կարծում եմ ռեսուրս չուներ:Քաղաքական կուսակցություն լինել ու ընտրության չմասնակցելը նշանակում է ֆուտբոլային թիմ ստեղծել, բայց ֆուտբոլի առաջնության չմասնակցել:Եթե «Սասնա Ծռերի» արածի պես մի բան չես անում ապա մնում է մասնակցելը: Էս պահին ստեղծված քաղաքական բլոկների մեջ չկան այնպիսիները, որոնք էս կամ էն չափով մեղսակից չեն Հայաստանում ստեղծված իրավիճակի մեջ : Եթե Հայաստանի քաղաքական դաշտում լիներ ձյունաճերմակ, քաղաքական սրբերից բաղկացած մի դաշինք, ապա իմաստ կունենար քլնգել «Ժառանգությանը»,  թե ինչու այդ դաշինքին չմիացավ»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее