▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե մոտ ապագայում Արցախը վերանա, Ադրբեջանի համար հաջորդը կլինի Հայաստա՞նը». «Ֆրանս24»-ի հարցը՝ Արցախի նախագահին

 

-Եթե մոտ ապագայում Արցախը վերանա, Ադրբեջանի համար հաջորդը կլինի Հայաստա՞նը,- «Ֆրանս24»-ի եթերում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարց հղեց լրագրողը:

-Միաշանակ: Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում իրենց ծրագրերը Սյունիքի մարզի վերաբերյալ և Զանգեզուրի միջանցքի պարտվակի տակ հավակնում են ամբողջ Հայաստանի տարածքին: Այսօր միայն Արցախի մասին չէ խոսքը: Ամբողջ Հայաստանն է վտանգված, ամբողջ հայ ժողովուրդը: Վերջին իրադարձությունները՝ սեպտեմբերի 13-ին, երբ ադրբեջանական ուժերը բացահայտ ներխուժեցին Հայաստանի տարածք, դրա վառ ապացույցն են,- պատասխանեց նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее