ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանին հարցեր են ուղղել մի շարք պատգամավորներ. հարցերը հիմնականում վերաբերում էին սերիալային քաղաքականությանը, գովազդների և հայ հասարակության համար երազանք դարձած կրթական, դաստիարակչական ֆիլմերին:
Ռուբեն Ջաղինյանի փաստմամբ` նոր եթերաշրջանում կլինեն նոր կրթական ծրագրեր, իսկ ահա հասարակության կողմից «պահանջված» պես-պես սերիալները կշարունակեն լինել, սակայն մեկ տարբերությամբ.
«Պատրաստվելու է ոչ թե սերիալ, այլ կինոմասերից բաղկացած սերիալ` բաղկացած 12-18 մասից: Եթե նայեք 8-րդ մասը, դա չի խանգարի, որ մնացածը չեք նայել»,-ասաց Ռուբեն Ջաղինյանը:
Թե ինչ էր թաքնված այս պատասխանի ներքո` դժվար է հասկանալ , երևի թե կօգնեն նոր կրթական ծրագրերը:
Անի Կարապետյան