«Բանակն այսօր տեսնում ու զգում է, որ հաջորդ պատերազմը գրեթե անխուսափելի է դառնում, եթե այսպես շարունակվի: Եթե Նիկոլ Փաշինյանին հանդուժեցինք վարչապետի պաշտոնում, 99 տոկոս կարելի է վստահ լինել, որ հաջորդ պատերազմը սարերի հետևում չէ»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը եկել էր Արցախի խնդիրներն Ադրբեջանի ու Թուրքիայի պատկերացրած ձևով լուծելու:
«Էս իրականությունից հետո նույնիսկ հասարակության մեջ առաջացել է կազուս: Աշխարհը չի հասկանում՝ հայ ժողովուրդն ի՞նչ է ուզում»,- հավելել է նա: