▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նման բան ասեի, գլուխս կպոկեին.Լևոն Մարտիրոսյանը հերքում է

 

«Ես նման հայտարարություն չեմ արել: Այն մտքերը, որոնք ինձ են վերագրվում՝ մոնտաժված են: Ես ասել եմ մի բան, որը վերջին 25 տարվա մեջ բոլոր քաղաքական գործիչներն ասել են: Ինձ հարց էր տրվում էր ռուսական մի թերթի համար: Իսկ պատասխանը եղել է այն, որ փոխզիջումային տարբերակ միշտ էլ քննարկվել է: Իսկ այն, ինչ ներկայացվել է,աբսուրդ է: Եթե նման բան ասած լինեի՝ գլուխս կպոկեին, բայց քանի որ դեռ չեն պոկել, ուրեմն նման բան չի եղել:Ես ազատ, անկախ և միասանկան Հայաստանանի կողմանկից եմ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արցախի հողերը հանձնելու մասին տարածված հայտարարությունը՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
 Հիշեցնենք, որ օրերս ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում կատարելով իր հավաստի աղբյուրներին, վերլուծական հրապարակման մեջ գրել էր, թե ներկայումս քննարկվում է, որ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնելու տարածքների մեծ մասի վերահսկողությունը՝ պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, և հնարավոր է` ևս մեկը։ Լ. Մարտիրոսյանն էլ, ըստ նույն լրատվամիջոցի, հայտարարել էր, թե չի բացառվում, որ կգա մի պահ, երբ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կոմպրոմիսային լուծման շրջանակներում կհանձնվեն Ադրբեջանին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հերքում է, որ Արցախի հողերը հանձնելու վերաբերյալ հայտարարություն է արել.

«Ես նման հայտարարություն չեմ արել: Այն մտքերը, որոնք ինձ են վերագրվում՝ մոնտաժված են: Ես ասել եմ մի բան, որը վերջին 25 տարվա մեջ բոլոր քաղաքական գործիչներն ասել են: Ինձ հարց էր տրվումռուսական մի թերթի համար: Իսկ պատասխանը եղել է այն, որ փոխզիջումային տարբերակ միշտ էլ քննարկվել է: Իսկ այն, ինչ ներկայացվել է,աբսուրդ է: Եթե նման բան ասած լինեի՝ գլուխս կպոկեին, բայց քանի որ դեռ չեն պոկել, ուրեմն նման բան չի եղել: Ես ազատ, անկախ և միասանկան Հայաստանի կողմանկից եմ»,-այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Մարտիրոսյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее