▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Նոայից փորձեն հերքել անձնական վրեժխնդրությունը՝ կներկայացնեմ փաստեր․ Եղիշե Մելիքյան

Տեղեկացրել էինք, որ Եղիշե Մելիքյանին արգելված է Նոայի տնային խաղերին ներկա գտնվելը, ինչին մասին նա խոսել էր հաղորդումներից մեկի ժամանակ ու  ինչին արձագանքել էր Նոա ֆուտբոլային ակումբը։

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը  հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը, բայց հանգամանքները հակառակը ստիպեցին: Մոտ 3 ամիս առաջ Փյունիկ ֆուտբոլային ակումբում զանգ հնչեց Նոայի ներկայացուցչից, որի անունը չեմ ցանկանում բարձրաձայնել այս պահին... տեղեկացվեց, որ իմ մուտքը` Աբովյանում կայանալիք իրենց տնային խաղերին արգելված է: Իսկ պատճառը` այս տարվա մայիսին Շենգավիթում կայացած խաղի ելքն էր, որը ես ու իմ թիմը տարավ` օգտագործելով իմ սիրելի ֆիլմից` Գլադիատորից, որոշ դրվագներ ու ևս մեկ գաղտնիք` ես որպես գլխավոր մարզիչ, թիմիս մոտիվացնելու տարբեր մեթոդներ ունեմ: Նոայում այդ փաստը, ըստ երևույթին, շատ ցավագին են ընդունել ու որոշել պատժամիջոց կիրառել իմ նկատմամբ` զրկելով ինձ այն մարզադաշտ մուտքից, որտեղ ես թողել եմ իմ առողջությունը` պաշտպանելով Հայաստանի հավաքականի գույներն ու մեր երկրի դրոշը:

Եթե Նոայից փորձեն հերքել անձնական վրեժխնդրությունը և կապել սա այլ թեմաների հետ, կներկայացնեմ փաստեր:

Կոչ եմ անում այս ակումբին լինել զուսպ և համեստ: Ֆուտբոլի հիմքում ընկած է հարգանքը և այլ բազում արժեքներ, բայց վերջում միայն ֆինանսները»:

Դիտեք նաև՝ 

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее