Տպավորությունս այնպիսին է, թե մինի ազգային ժողով ենք ընտրելու մայրաքաղաքում:Կուսակցությունները նույն մարդկանց են ցուցակներում ընդգրկել: Ոչ մի տարբերություն չկա. նույնը, նույնը, նույնը:
Նրանք, ովքեր կուսակցական չեն, դուրս են ամեն տեսակ «արտոնություններից»:
Նրանք Հայաստանում օտարված են.կապ չունի գրագետ են, իրենց մասնագիտության մեջ ազնիվ, արհեստավարժ...կամ պիտի փեսա լինես, կամ հարս, կամ էլ...կուսակցական, էն էլ վերնախավի: Նույն կուսակցությունների վերնախավը չգիտի ինչ է կատարվում ներքեւում....թող մեկը համարձակվի շշուկ հանել, էլ զեկուցագրեր, էլ զգուշացում, էլ հեռացում:
ի վերջո, մայրաքաղաք է, ընտրություններ, հո հանդ չի, գեղ չի, պիտի տարբերվի էլի...
Ոչ: Մենք հայաստանում ենք ապրում, կարծրատիպերը փշրել չեն թողնի:
Մտածում եմ. եթե մասսայական տեսարանների համար որեւէ ֆիլմում դերասաններ պետք գան, կուսակցությունները էլի՞ ցուցակներ կներկայացնեն, էլի՞ նույն մարդկանց, նույնը, նույնը:
Ռուզան Մինասյանի գրառումը
Ֆեյսբուք