Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարծում է, որ ԱՕԿՍ-ի շենքը պետք է դառնա պետությանը տնտեսական էֆեկտ առաջացնող անշարժ գույք։
«Երկու պայմանով՝ պետությունից չօտարվի ու արտաքին տեսքը շատ չփոխվի»,- կառավարության նիստում ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թեմայի վերաբերյալ հարցադրում արեց։
«Չգիտեմ՝ ինչ եք որոշել, բայց, եթե ՀՀ քաղաքացին իր երեխայի հետ գնա, մտնի ԱՕԿՍ-ի շենք, նախաճաշի ու դուրս գա, դա սրբապղծությո՞ւն է։ Բոլոր շենքերը մարդու համար են»,- ասաց նա։