▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ՔՊ-ի հետ ես, ուրեմն քեզ ամեն ինչ կարելի է... Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է.

Ոստիկանապետ եղած ժամանակ գողականների հետ կապեր ունենալու և կասկածելի ճանապարհով մեծաթիվ գույք ձեռք բերելու կասկածանքով աշխատանքից ազատված Արամ Հովհաննիսյանին Փաշինյանը կրկին պաշտոն տվեց։ Նա նշանակվեց Ռազմական ոստիկանության պետ։

«Իշխանություն» լրատվականին պատմում են, որ Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում աշխատել է ՔՊ-ի համար։ Նա նաև մասնակցում էր Հանրապետության հրապարակում կայացած ամփոփիչ հավաքին։ Ասում են՝ մի օր ՔՊ-ականների մասնակցությամբ խնջույքի ժամանակ Հովհաննիսյանը խմել է Փաշինյանի կենացը՝ նրան անվանելով «հրամանատար»։ Այս խոսքից հետո նրա ՔՊ-ական որդին այնպես է ամաչել հոր «սապոնվելուց», որ հեռացել է սեղանից։

Եվ այնպես չէ, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին և չգիտի, թե ինչպես է հարստացել Հովհաննիսյանը՝ լինելով ոստիկանապետ։ Հիշեցնենք, որ երբ Արտաշատի քաղաքապետը փորձում էր Փաշինյանին ասել, թե ում է պատկանում քաղաքում գտնվող մեծ շինություններից մեկը, Փաշինյանը, լսելով «մեր Արամինն է» արտահայտությունը, բզում է, որ ձայնը կտրի։

Ահա, թե ինչպես է Փաշինյանն ընտրում պետական կառավարման համակարգի կադրերին. եթե ՔՊ-ի հետ ես, ուրեմն քեզ ամեն ինչ կարելի է:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее