▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Սերժ Սարգսյանը չուզենար, Փաշինյանը երբեք իշխանության չէր գա»․ Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե Սերժ Սարգսյանը չուզենար, Նիկոլ Փաշինյանը երբեք իշխանության չէր գա, երբե՛ք…
Վստահաբար կարելի է պնդել, որ անկախության Հայաստանում գրեթե բոլոր առաջնորդներն էլ իրենք են ընտրել ու առաջ մղել իրենց փոխարինողին։
Այդպես եղել է 1998թ․, 2008 և 2018 թվականներին։
Նոր սերնդի քաղաքական գործիչների սուրբ պարտականությունն է որևէ կերպ թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն ընտրի իր իրավահաջորդին։
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չցանկանար, Ռոբերտ Քոչայանը Հայաստանում երբեք իշխանություն չէր ունենա։
Երբ 1997թ․ դեկտեմբերին վարչապետ Քոչարյանին Ժակ Շիրակը Ելիսեյան պալատում ընդունում էր այնպես, ինչպես վայել է պետության ղեկավարի, Հայաստանում քչերից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն էր իրազեկ, որ ի դեմս Քոչարյանի, գործ ունի իրեն փոխաինողի հետ։
Հատկանշական է, որ ըստ Քոչարյանի, Ժակ Շիրակն իրեն ընդունել է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկով կամ խնդրանքով։
Պետք է նշել, որ եթե անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն գործանակում որևէ կոնկրետ քայլ չի արել Քոչարյանին ՀՀ նախագահ դարձնելու գործում, այնուամենայիվ, իր վարած քաղաքականության արդյունքում ձևավորված քաղաքական կոնյուկտուրան ստիպեց այդ ժամանակվա վերնախավին ու հատկապես Վազգեն Սարգսյանին Քոչարյանին դարձնել նախագահ։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում խնդիրը շատ պարզ է ու հստակ։ Վերջինս բաց ու հստակ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին, որպես հետնորդ, ինքն է ընտրել ։
Վերջին վեց տարիների զարգացման ընթացքն ամեն օր ապացուցում է, որ եթե Սերժ Սարգսյանը չուզենար, Նիկոլ Փաշինյանը երբեք իշխանության չէր գա, երբե՛ք։
Հետևաբա՛ր, Հայաստանում պետք է իսկապես անշրջելի դարձնել ժողվորդի իշխանությունը։
Առաջին անգամ ժողովուրդը պետք է որոշի, թե ո՞վ պետք է ղեկավարի երկիրը։
2018-ին Սերժ Սագսյանը իշխանությունը դեմոնստրատիվ փոխանցեց Նիկոլ Փաշինյանին։
Նիկոլին իշխանության բերելու համար ապահովվեց ժողովրդական ֆոն՝ ցույց տալու համար, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է՝ ռազմավարական առումով այլ խնդիր լուծելու, այդ թվում նաև Արցախի կրախը թեկուզև իրենից հեռացնելու համար։ Ու ստացանք այն, ինչ ունենք։
Հիմա ես ուզում եմ, որ Նիկոլն օրինական ընտրությունների արդյունքներով պարտվի ու իշխանությունը զիջի իրեն օրինական միջոցներով հաղթած քաղաքական ուժին։
Ես հավատում եմ այդ գաղափարին ու գնալու եմ մինչև վերջ՝ ճիշտ ժամանակին ու ճիշտ մարդկանց հետ․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее