«Ռ-էվոլյուցիա» հեղինակային հաղորդման ժամանակ Հովիկ Աբրահմյանը մոտավորպես այսպիսի մի միտք երևան բերեց` «Հայաստանի անկախ պետության պատմության մեջ ոչ մի վարչապետ նախագահից այդպիսի արտոնություններ չի ստացել, որքան Տիգրան Սարգսյանը:
Այն, որ Տիգրան Սարգսյանը, ժողովրդական լեզվով ասած, «պռավալ» տվեց Հայաստանի տնտեսությունը, դա անհերքելի փաստ է, այն, որ Տիգրան Սարգսյանի հանդեպ դրված պահանջները մի քանի անգամ ավելի բարդ էին և ծավալուն, քան Հովիկ Աբրահամյանի, դա նույնպես անհերքելի է: Բերեմ մի օրինակ`հանրությունը Տիգրան Սարգսյանից աշխատատեղեր էր ակնկալում ստանալ, իսկ Հովիկ Աբրահմյանը հենց սկզբից հայտարարեց` իմ վրա հույս չդնեք, ես աշխատատեղեր ստեղծող չեմ:
Եվս մի օրինակ` մենք Տիգրան Սարգսյանից պահանջում էինք, որ նա պարբերաբար բարձացնի նվազագույն աշխատավարձի սահմանը, իսկ Հովիկ Աբրահմյանը հենց սկզբից հայտարարեց, որ երեք տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձի չափը կլինի մոտ 60000 դրամ, չցանկանալով հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ երկրաչափական պրոգրեսիայով աճող գնաճն արդեն իսկ ոչ ակտուալ է դարձրել այդ սահմանը: Եվ այսպես շարունակ կարելի է օրինակներ բերել:
Հ.Գ. Հովիկ Աբրահմյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ ի տարբերություն Տիգրան Սարգսյանի` նա իր վրա ոչ մի պարտավորություն չի վերցնում: Այսինքն` կառավարում է «ինքնահոսի» սկզբունքով: Հենց այդ սկզբունքն էլ Հայաստանի տնտեսությունը վերջնականապես կկործանի: