▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե վաղը Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ տեղակայելու հարց բարձրացվի, ի՞նչ ենք անելու

«Եթե վաղը կողմերից մեկը՝ ասենք Ղազախստանը, բարձրացնի հարց այն մասին, որ Հայաստանի և Արցախի միջև տեղակայվի մաքսակետ, ի՞նչ ենք անելու»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին հարցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Արտակ Զաքարյանը նշեց, որ Արցախի և Հայաստանի միջև մաքսային ռեժիմ սահմանելու վերաբերյալ ամբողջ բանակցային գործընթացում երբևէ խնդիր չի եղել.

«Նման հարց օրակարգում երբևէ չի եղել: Եթե փորձենք ապագայում հասկանալ մեր անելիքները, պետք է ասեմ, որ այդ պահանջը տեսական դաշտում կառաջացնի նոր իրավիճակ, ինչը կենթադրի, որ ՄՄ անդամ երկրները փորձում են որոշակի կարգավիճակ տալ ԼՂՀ-ին»,-ասաց Արտակ Զաքարյանը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее