▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՏՄ պայմանագիրը ԱԺ-ն վավերացրեց

ԱԺ-ում  տեղի ունեցավ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ քվեարկությունը: 

Մինչ կքվեարկեին, Զարուհի Փոստանջյանը խոսելով վարման կարգի վերաբերյալ՝ ասաց, որ ողջ հայությունն է հետևում նրան, թե ինչ է այս պահին կատարվում ԱԺ-ում.

«Սփյուռքահայությունն էլ հետևում է հատկապես այն գործարարներին, ովքեր Արևմուտք գնալու հնարավորություն ունեն: Այդ քվեարկությամբ ճանապարհները կփակվեն նրանց առջև: Հետևեք, թե ինչպես է Պուտինը վերաբերում իր օլիգարխներին...»,-,մինչ պատգամավորը կշարունակեր խոսքը՝ նրա խոսափողն անջատեցին:

Տեղի ունեցավ քվեարկություն, և արդյունքում, կողմ քվեարկեցին 103-ը, դեմ 7-ը, ձեռնպահ՝ 1-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее